Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: