Հանդիպում Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի մի շարք հանձնախմբերի եւ գրասենյակների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ դատի ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Սփյուռքում հայապահպանության գործին: Նախագահը կարեւորել է նաեւ Արցախյան հիմնախնդրի տարբեր ասպեկտների լուսաբանման եւ այս ոլորտում Արցախի հետ համագործակցության էլ ավելի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: