Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մասնակցել է Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի կայազորի Սպայի տան դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր ժողովին: Երկրի ղեկավարը պարգեւներ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների, պաշտպանության բանակի զինծառայողների եւ հանրապետության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց: