Այցելություն Մարտակերտի շրջանի մի շարք հիդրոէլեկտրակայաններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 11-ին այցելել են հանրապետության Մարտակերտի շրջանի մի շարք հիդրոէլեկտրակայաններ: Նրանք մասնակցել են Վերին Հոռաթաղի ջրատարի եւ Թրղե-1 ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողություններին, այնուհետեւ այցելել Թրղե-2 ՀԷԿ-ի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ոռոգման ցանցի եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման նշանակությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն հանրապետության ամբողջ տարածքում: Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: