Լրագրողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ստորագրել է հրամանագրեր: Համաձայն Նախագահի հրամանագրի՝ Արցախի Հանրապետության տեղեկատվական դաշտի ձեւավորման ու զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար ճանաչված լրագրող, քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով: Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում մասնագիտական բարձր վարպետության, ոլորտի զարգացմանը նպաստելու համար Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում է շնորհվել <<Ազատ Արցախ>> թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանին եւ Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության օպերատոր Բենիկ Ղարախանյանին: