Հանդիպում Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին եւ Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը մեր հանրապետության համար այս կարեւորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսեւորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում: Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տալիս մեր հանրապետությունում ժողովրդավարության զագգացմանը, հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: