Հանդիպում Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից ժամանած դիտորդների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է մեր հանրապետության խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից Արցախ ժամանած մի խումբ դիտորդների: Երկրի ղեկավարը կարեւորել է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի պատվիրակությունների ժամանումը՝ նշելով, որ նման ճակատագրեր ու նպատակներ ունեցող պետությունների միջեւ համագործակցությունը դրականորեն կազդի ինչպես երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այնպես էլ ժողովրդավարական համակարգի զարգացման վրա: