Հանդիպում Արգենտինայի Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի անդամի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Արգենտինայի Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Ամեխիո Արբոյին եւ արգենտինացի հասարակական-քաղաքական գործիչ Սերխիո Նահապետյանին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարը կարեւորել է մեր խորհրդարանական ընտրություններին արգենտինացի դիտորդների մասնակցությունը՝ նշելով, որ Արգենտինան մշտապես դրսեւորել է անկողմնակալ ու օբյեկտիվ մոտեցում ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ ողջ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ՝ զերծ մնալով դրանց անտեղի քաղաքականացումից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: