Հանդիպխում Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցչի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոյին, ով Արցախ է ժամանել Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ մեր հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է ընտրություններին արտերկրից դիտորդների մասնակցության կարեւորությունը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ փորձի փոխանակման, մեր հանրապետությունում ընտրական համակարգի շարունակական կատարելագործման համար: