Խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությունում, որին ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը զեկուցումներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը եւ հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ եւ ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ այն պահպանելու համար: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: