Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Երկրի ղեկավարը շնորհավորել է Իգոր Պոպովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: