Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-17-ը մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետության կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են մեր հանրապետության համար, եւ իշխանության բոլոր թեւերը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անեն ամեն ինչ` ապահովելու ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը եւ պատշաճ ընթացքը, յուրաքանչյուր կուսակցության եւ անկուսակցական թեկնածուի համար ստեղծելով հավասար ու արդար մրցակցության պայմաններ:
Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձեւով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության եւ բարոյական նորմերին համապատասխան:
Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կապահովեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:
2010-04-17