Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: