Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Համաձայն հրամանագրի՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի օգնական, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Բորիս Ղարայանին, իսկ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Ամալյա Մարտիրոսյանին: