Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գնումների գործընթացը ուսումնասիրելու, դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ մշակելու եւ անհրաժեշտ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ հետեւյալ կազմով`
Բենիկ ԲԱԲԱՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդա-րադատության նախարարի տեղակալ
Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ
Լեւոն ՈՍԿԱՆՅԱՆ <<Պետական գնումների գործակալություն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ
Աշոտ ԲԱԽՇԻՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար
Շահանե ՍԱՖԱՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողական վարչության պետ
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանու-թյան բաժնի դատախազ
Լիա ԱՍՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության իրավախորհրդատու-գլխավոր մասնագետ
Ռուզաննա ՍԵՅՐԱՆՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Վրեժ ԺԱՄՀԱՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախա-գահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար):
Աշխատանքային խմբին հանձնարարվել է մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 15-ը ավարտել պետական գնումների գործընթացի ուսումնասիրման աշխատանքները եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
2010-06-18