Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել հանրապետության ոստիկանության ղեկավարության հետ` ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությանը եւ իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: