Հանդիպում Հայաստանի Հանրապետության գրողների միության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության անդամների հետ` կազմակերպության ղեկավար Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են գրականության եւ մշակույթի ոլորտներում առկա խնդիրները: Երկրի ղեկավարը նշել է հայ ժողովրդի մտավոր եւ հոգեւոր արժեքների, այդ թվում` գրականության հարստացման գործում ստեղծագործական մտավորականության ավելի ակտիվ մասնակցության կարեւորությունը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության գրողների միության անդամներ` միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: