Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի մոտակայքում գտնվող հանքաերեւակման տարածք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է ընդերքի ուսումնասիրմանն ու արդյունավետ շահագործմանն ուղղված աշխատանքները՝ այդ ոլորտը համարելով մեր տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից մեկը: Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք: