Ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարների եւ մի խումբ աշխատակիցների պարգեւատրման հանդիսավոր արարողություն
Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին եւ մի խումբ աշխատակիցների` համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական արդյունավետ գործողությունների շնորհիվ <<Էյ Թի Էյ Վանք Լես>> փակ բաժնետիրական ընկերությունում (Մարտակերտի շրջան) կատարված խոշոր դրամական միջոցների գողության արագ բացահայտման, գողոնի հայտնաբերման ու առգրավման համար: Գոհունակություն հայտնելով ներկաներին իրենց առջեւ դրված խնդիրը կարճ ժամանակահատվածում հաջողությամբ կատարելու կապակցությամբ, Նախագահը նշել է, որ այսուհետ եւս հանրապետության իշխանությունները ուշադրության կենտրոնում կպահեն իրավապահ մարմինների աշխատանքի որակի բարձրացման եւ աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման հարցերը: