Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ գործում մեծ է հատկապես Արցախի ռուսական համայնքի դերը: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր: