ՀՀ փրկարար ծառայության տնօրենը պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանին <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրելու մասին: