Պարգեւների հանձնում Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբարում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբար: Նախագահը Մարտունու շրջանում ճանապարհների շինարարության ու վերականգնման գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ շինարարների եւ պաշտպանության բանակի զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ ու դրամական պարգեւներ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ճանապարհների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների կապակցությամբ եւ նշել, որ այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունի մեր հանրապետության համար: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նրա առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք: