Հանդիպում Հայաստանի ապահովագրողների արտագնա համաժողովի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Ստեփանակերտում անցկացվող Հայաստանի ապահովագրողների արտագնա համաժողովի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ապահովագրական շուկայի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ Արցախում մատուցվող ապահովագրական ծառայությունների տեսակների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ փոխշահավետ գործունեություն հաստատելու շահագրգռվածությունը` այն դիտելով որպես տնտեսության զարգացման կարեւոր գործոններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: