Հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնումը մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: