Խորհրդակցություն` նվիրված Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 8-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետության Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկմանը: Ստեղծված իրավիճակի եւ կանխարգելիչ միջոցառումների մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակաբանության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել առողջապահական հիմնարկների օպերատիվ արձագանքման կապակցությամբ եւ ընդգծել, որ պետք է հնարավորինս կարճ ժամանակաընթացքում միջոցներ ձեռնարկել վարակման օջախը վերացնելու եւ հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նախագահը նշել է, որ այդ գործընթացը կգտնվի իր անմիջական հսկողության ներքո: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ: