Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի գործունեությանը եւ ամենամյա հեռուստամարաթոնին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել աշխատանքների բարձր որակը եւ կատարման ժամկետները: Նախագահը կարեւորել է նաեւ Արցախում իրականացվող ծրագրերի լուսաբանման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: