Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ եւ տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին: Այնուհետեւ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին: Զեկույցով հանդես է եկել ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը: Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: Նախագահը կարեւորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը եւ օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: