Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրի՝ մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են 4 հոգի, որից մեկը՝ հետմահու, <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են 13 հոգի, որից մեկը՝ հետմահու: