Հանդիպում պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների: Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ եւ արդյունավետ ծառայություն: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության եւ անվտանգության կարեւորագույն երաշխավորը, եւ այսուհետ եւս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: