Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարեւոր նախապայմաններից մեկը: Նախագահի խոսքով` այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական եւ հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարեւոր հարցում: Այնուհետեւ Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: