Հանդիպում Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը: