ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատաիրավական համակարգում տիրող իրավիճակին եւ ընթացող բարեփոխումներին
Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատաիրավական համակարգում տիրող իրավիճակին եւ ընթացող բարեփոխումներին: Նախագահը կարեւորել է դատական դեպարտամենտի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, որը կնպաստի ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է դատարիավական համակարգում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանն ուղղված աշխատանքների շարունակման, ինչպես նաեւ այդ մարմիների տարեկան աշխատանքների հրապարակային ամփոփման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է արագացնել դատական մարմինները Շուշի քաղաք տեղափոխելու նպատակով իրականացվող աշխատանքները: Խորհրդակցությանը ներկա էին դատաիրավական մարմինների ղեկավարները, ԼՂՀ ֆինանսների նախարարը, պաշտոնատար այլ անձինք: