Նոյեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Շվեյցարիայի Ժնեւ քաղաք, որտեղ նոյեմբերի 30-ին հանդիպում է ունեցել գործարար Վարդան Սիրմակեսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում իրականացվող աշխատանքներին եւ նոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն է դարձվել բանկային ոլորտի եւ սպորտի զարգացմանը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կամո Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: