Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
Սեպտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության տարածքում կատարվող գյուղատնտեսական եւ շինարարական աշխատանքների, վարկերի վերադարձման գործընթացի, ինչպես նաեւ բնակչության սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի բարձրացմանը ուղղված պետական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ է տվել նշված ոլորտներում աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու ուղղությամբ, միաժամանակ ուշադրություն հրավիրելով հանրապետության շրջանների միջեւ սերտ համագործակցության խորացման անհրաժեշտության խնդրին: