ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական նոր հիվանդանոց
Սեպտեմբերի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական նոր հիվանդանոցի տեղանք, որտեղ ծանոթացել է կառուցվելիք համալիրի նախապատրաստական աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստել շինհրապարակը սոցիալական այս օբյեկտի կառուցման աշխատանքները սկսելու համար: Բակո Սահակյանը նաեւ ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չպետք է բացասաբար ազդեն գործող մասնաշենքի աշխատանքի վրա եւ անհանգստություն պատճառեն հիվանդներին: