ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ
Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով Արցախ է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: