Հունիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով վաղաժամկետ դադարեցված են համարվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Վարդգես Բորիսի Բաղրյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն:
Նույն օրը ԼՂՀ Նախագահի կարգադրությամբ որոշվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար հայտարարել մրցույթ:
Մրցույթի կազմակերպման եւ անցկացման նպատակով ստեղծվել է ժամանակավոր մրցութային հանձնաժողով` հետեւյալ կազմով.
Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության
գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ռոբերտ Բաղրյան
Արցախի ազատամարտիկների
միության աշխատակազմի ղեկավար
Վարդան Հակոբյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գրողների միության վարչության նախագահ
Արա Վանյան
Հանրային հեռուստառադիոընկերության
խորհրդի անդամ
Արայիկ Լազարյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի պետաիրավական վարչության
իրավաբանական բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար):
2008-06-05