Հունիսի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա հարցերին:
Նախագահը շնորհավորել է քաղաքաշինության նորանշանակ նախարարին եւ հույս հայտնել, որ նա ջանք ու եռանդ չի խնայի գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
Անդրադառնալով նախարարության վերջին ամիսների գործունեությանը, երկրի ղեկավարը նշել է, որ համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել համալիր միջոցառումներ: Բակո Սահակյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է առկա բացթողումների պատճառների վրա, որոնց թվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ցածր մակարդակը, որակյալ կադրերի պակասը: Իրավիճակը շտկելու նպատակով Նախագահը կարեւորել է կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ նախատեսվում է ձեւավորել կապիտալ շինարարության վարչություն:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները եւ պաշտոնատար այլ անձինք:
2008-06-04