Դեկտեմբերի 23-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վերահսկիչ պալատի անձնակազմի հետ:
2008 թվականին կատարված աշխատանքների մասին ամփոփ զեկույցով հադես է եկել կառույցի նախագահ Արթուր Մոսիյանը:
Բակո Սահակյանը դրական է գնահատել գերատեսչության աշխատանքը, նշելով, որ ակնհայտ առաջընթաց է արձանագրվել պետական միջոցների նպատակային օգտագործման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պալատը չպետք է սահմանափակվի միայն ստուգումներով, այլ անհրաժեշտ է նաեւ իրականացնել կրթադաստիարակչական գործունեություն, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նախագահը նշել է, որ ԼՂՀ վերասկիչ պալատը պետք է դառնա հանրապետության ամենաբարձր բարոյական հատկանիշներով օժտված օղակներից մեկը: Նախագահի խոսքով, դա է կառույցի արդյունավետ աշխատանքի ամենահուսալի գրավականը:
2008-12-23