Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Նախագահի հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, փոխգնդապետ Արայիկ Սերգեյի Գրիգորյանին վաղաժամկետ շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար, փոխգնդապետ Արսեն Էդուարդի Սարգսյանին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, զինվո-րական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար լեյտենանտ Սերգեյ Յակովի Բեդյանին ու փոխգնդապետ Արայիկ Ռոմիկի Դադալյանին հանձվել է հեռուստացույցեր, իսկ ենթասպա Անդրանիկ Լեւոնի Աթայանին եւ լեյտենանտ Մհեր Գուրգենի Հարությունյանին` բջջային հեռախոսներ:
2008-12-20