Խորհրդակցություն` նվիրված հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի 9 ամսվա արդյունքներին
Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի 9 ամսվա արդյունքներին: Զեկույցով հանդես է եկել Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը: Իր խոսքում հանրապետության Նախագահը հաջողված է համարել հիմնադրամի գործունեության կազմակերպչական եւ վերլուծական մասը, միաժամանակ կարեւորելով քարոզչական եւ բացատրական աշխատանքների ակտիվացումը: Բակո Սահակյանի կարծիքով, անհրաժեշտ է թեթեւացնել վարկի տրամադրման գործընթացը եւ շոշափելիորեն ընդլայնել ծրագրի շրջանակները: Նախագահն ընդգծել է, որ կավելանա պետության մասնակցությունը հիփոթեքային վարկավորման ծրագրին, մասնավորապես տոկոսների մարման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է նոր թափ հաղորդել բնակարանաշինությանը` աշխատելով ավելի արագ եւ շահագործման հանձնելով որակյալ շինություններ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: