Ուսուցչի օրվա առթիվ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են.
Էրիկ Սուրխայի Ապրեսյանը
Արամայիս Հովսեփի Առուշանյանը
Սվետլանա Թարխանի Ասրյանը
Դոնարա Երվանդի Գրիգորյանը
Ելենա Սամսոնի Հայրապետյանը
Նիկոլայ Բալասի Հարությունյանը
Արամայիս Հակոբի Հովհաննիսյանը
Ռոմելա Ներսեսի Սահակյանը:
Գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման, գիտական գործունեության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Անահիտ Միքայելի Աթայանին եւ Օֆելյա Ենոքի Բաբայանին:
Մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում ունեցած բացառիկ ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.
Անդրանիկ Շափաղաթի Աբրահամյանին
Ռիմա Սուրենի Ամիրջանյանին
Սուրեն Կարապետի Առստամյանին
Օնիկ Աշոտի Ասրյանին
Էլմիրա Սարուխանի Ափանցին
Զավեն Փաշայի Բեգլարյանին
Միքայել Գրիգորի Բեգլարյանին
Միքայել Իվանի Գասպարյանին
Գոհար Հրանտի Դանիելյանին
Հայկանուշ Համազասպի Դավթյանին
Վերա Գերասիմի Խաչատրյանին
Միքայել Իշխանի Խաչիյանին
Վարդանուշ Համբարձումի Կասյանին
Գուրգեն Առաքելի Հայրապետյանին
Շահեն Արշակի Հայրիյանին
Լեւոն Համբարձումի Հարությունյանին
Խորեն Իսահակի Ղազարյանին
Նուրվարդ Վարդանի Մանվելյանին
Սլավիկ Գարեգինի Մելքումյանին
Միշա Կարապետի Միքայելյանին
Նազիկ Ասծատուրի Նալբանդյանին
Լարիսա Պարգեւի Ներսիսյանին
Լաուրա Լեւոնի Ջիվանշիրյանին
Լյուդմիլա Ստեփանի Սիմոնյանին
Սեդա Վերդիի Փիրումյանին
Անահիտ Սայադի Քոսակյանին:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ վաստակի համար Միքայել Վաչագանի Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
2008-10-05