ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2008 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
Հոկտեմբերի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2008 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Հրամանագրի համաձայն` 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանա•րի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: