ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում <<Ֆոուր Դայրեքշնս>> ընկերության նորակառույց <<Սոֆիյա>> առեւտրային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է մասնավոր բիզնեսի դերը տնտեսության, մասնավորապես, սպասարկման ոլորտի զարգացման գործում եւ նշել, որ <<Ֆոուր Դայրեքշնս>> ընկերությունը լավ օրինակ է հանդիսանում Արցախում ներդրումների խթանման համար: