ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նշանակել է նոր փոխվարչապետ
Հունվարի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն ազատվել է փոխվարչապետի պարտականությունների կատարումից: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոխվարչապետի պարտականությունների կատարումը դրվել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի վրա: