ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ելույթով հանդես է եկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հանդիպմանը
Նոյեմբերի 11-ին Ստեփանակերտի Սպայի տանը տեղի է ունեցել ԼՂՀ ղեկավարության հանդիպումը հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչները, ծավալուն ելույթով հանդես է եկել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: