ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել պարգեւատրելու մասին: 20-ամյա հայրենանվեր գործունեության համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են <<Արցախ>> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության անդամներ Հրաչիկ Ադամյանը, Կիմ Բալայանը, Լեոնիդ Հայրապետյանը, Բենիկ Հարությունյանը, Սլավիկ Միքայելյանը, Սլավիկ Մուքանյանը, Աբիկ Սամվելյանը:
Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` հիմնադրման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ <<Արցախ>> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
2008-11-04