Երկրի ղեկավարը կարեւորել է "Սասունցի Դավիթ" ջոկատի ներդրումը մեր ընդհանուր հաղթանակի կերտման գործում
Հուլիսի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան ազատամարտում աչքի ընկած "Սասունցի Դավիթ" ջոկատի նահատակների հուշ-խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Արցախ ժամանած գեներալ-մայոր Արկադի Թադեւոսյանին, Դավիթաշեն համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին: Երկրի ղեկավարը կարեւորել է "Սասունցի Դավիթ" ջոկատի ներդրումը մեր ընդհանուր հաղթանակի կերտման գործում եւ նշել, որ նահատակների հիշատակի հավերժացումը հանդիսանում է հայրենասիրության եւ մատաղ սերնդի դաստիարակման կարեւոր բաղադրամասերից մեկը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ արտաքին եւ ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: