ԼՂՀ Նախագահն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին
Հունիսի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին եւ համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին: Հյուրերը հանրապետության ղեկավարին են ներկայացրել Արցախում ծրագրի իրականացման ընթացքը եւ արդյունքները: Նախագահը կարեւորել է ծրագրի դերը գյուղական համայնքների զարգացման գործում, հատկապես ընդգծելով նրա կրթական, գիտական եւ հոգեբանական նշանակությունը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը պետք է ընդլայնի իր գործունեությունը եւ ներկայացուցչությունը Արցախում, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես Արցախում կրթական ոլորտի զարգացման, այնպես էլ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման վրա