Հուլիսի 1-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Շուշի քաղաք, որտեղ շահագործման է հանձնվել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի շենքը: Երկրի ղեկավարը հանդիսավոր պայմաններում ՊԲ մի խումբ զինծառայողների ընտանիքներին է հանձնել նոր բնակարանների բանալիներն ու հեռուստացույցեր: